Մաքրեք սպիներն ու ազատվեք կոսմետիկ խնդիրներից

Սպիները, կախված իրենց խորությունից, կարող են լուրջ կոսմետիկ խնդիր դառնալ, չնայած դրանք հաճախ անցավ են լինում:

Բազմաթիվ քսուքներ կան, որոնք «խոստանում» են մաքրել սպիները, բայց՝ անարդյունք: Սակայն դրանք մեծ քանակությամբ քիմիական տարրեր են պարունակում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մաշկի վրա:

Ուշադրություն դարձրեք բնական միջոցներին, որոնք ոչ միայն անվնաս են, այլև՝ բավական արդյունավետ: Ձեզ ենք ներկայացնում քսուք, որը կօգնի ազատվել սպիներից՝ առանց մաշկը վնասելու:

Այս արդյունավետ տնական դիմակը կօգնի 2 շաբաթում ազատվել սպիներից: Այս ամենի հետ մեկտեղ՝ այս քսուքը խորապես կսնուցի դեմքի մաշկը:

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 1 բաժակ բնական մեղր
  • Քառորդ բաժակ ձիթապտղի յուղ
  • 7-8 կաթիլ լավանդայի եթերային յուղ
  • Քառորդ բաժակ կակաոյի յուղ

Ջրի գոլորշու վրա հալեցրեք կակաոյի յուղը, վերցրեք կրակի վրայից և ավելացրեք ձիթապտղի յուղը: Ապա ավելացրեք մեղրն ու լավանդայի յուղը: Ամբողջը լավ խառնեք, լցրեք տարայի մեջ, երբ խառնուրդը սառչի, այն դրեք սառնարանում: 15-20 րոպե անց քսուք պատրաստ է օգտագործման:

Կանոնավոր կերպով՝ ամեն առավոտ և երեկոյան, այն քսեք սպիների վրա: 2 շաբաթից էլ քիչ ժամանակ անց կնկատեք փոփոխությունը:

Սպիներից կօգնի ազատվել նաև չիչխանով դիմակը

  • 2 թ/գ չիչխանի յուղ
  • 5 թ/գ մեղրամոմ
  • 1 ձվի դեղնուց

Չիչխանի յուղն ու մեղրամոմը տաքացրեք գոլորշու վրա, թողեք մի փոքր սառչի, ոչ տաք խառնուրդին ավելացրեք ձվի դեղնուցը: Խառնեք ամբողջը: Բարակ շերտով քսուքը տարածեք սպիների վրա: Նման քսուքը հրաշալի է այրվածքների դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս