Կառավարությունը սեպտեմբերի սկզբին կոռուպցիայի դեմ պայքարին միտված օրինագծեր կներկայացնի ԱԺ

Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ է կատարել և շարունակում է իրականացնել: «Բազե­-2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին: «Մենք լուրջ աշխատանքներ ենք իրականացրել, և այդ աշխատանքները կառավարության անցած նիստի ընթացքում իմ խնդրանով մանրամասն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարը: Աշխատանքները շարունակվում են, և առաջիկայում արդյունքները կերևան»,-­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նշեց Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ մինչև սեպտեմբերի սկիզբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Ազգային ժողով կներկայացնի մի շարք օրենքի նախագծեր: «Կարծում եմ, որ մինչև տարվա վերջ մենք կունենանք ընդունված օրենքներ, որոնք միտված են լինելու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին»,­ եզրափակեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս