Շվեյցարիայում հարձակվել են ներգաղթյալների վրա, կա զոհ

Շվեյցարիայի Աարգաու կանտոնում` փախստականների ընդունման կենտրոնում, դանակով հարձակվել են երկու ներգաղթյալի վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Local-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանները կալանավորել են չարագործին, որը 27-ամյա փախստական է Իրանից:

Երկու տուժածներին (նույնպես իրանցիներ) հոսպիտալացրել են: Հիվանդանոցում վիրավորներից մեկը` 43-ամյա մի տղամարդ, մահացել է, 25-ամյա երիտասարդին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հարուցվել է քրեական գործ, հանցագործության դրդապատճառները պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031