Ադրբեջանի ռազմածովային ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսել Կասպից ծովում

Ադրբեջանի ռազմածովային ուժերն այսօր հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսել Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ, տեղեկացնում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

Հաղորդագրության համաձայն` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է ռազմածովային ուժերի մշտական տեղակայման վայր, ստուգել է նավերի և անձնակազմի մարտական պատրաստվածության աստիճանը:
Ադրբեջանցի նախարարին զեկուցվել է զորավարժություններին մասնակցող նավերի ընդհանուր վիճակը, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տիրող իրավիճակը:

Զորավարժություններում ներգրավված են Ադրբեջանի ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի միջոցները, ինչպես նաև Հիթիռային զորքերն ու հրետանին: Դրանց հիմնական նպատակն է համատեղ գործողություններ մշակել Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության հարցում:

Մի քանի փուլից բաղկացած զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս