«Իրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում». Լարիսա Ալավերդյան

Իրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Իրանը պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում, որովհետև սահմանակից երկիր է և ակտիվ գործոն է տարածաշրջանում»,- նշեց Ալավերդյանը:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի Թուրքիան սահմանակից երկիր է, որը իսկզբանե եղել է Մինսկի խմբի անդամ, սակայն բացեիբաց ներկայացրել է Ադրբեջանի շահերը:

«Արդյոք չպետք է հիմա հարց բարձրացնել Թուրքիային Մինսկի խմբից հանելու վերաբերյալ: Չի կարելի ընդգրկել մի պետություն, որն ասում է, որ Ադրբեջանին պետք է հանձնել տարածքները»,- ընդգծեց Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031