Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթեր են չեղյալ հայտարարվել «Մինդուլ» թայֆունի պատճառով
Ճապոնիայում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթեր «Մինդուլ» թայֆունի պատճառով, որը պատուհասել է երկրի արևելյան շրջանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քամու ուժգնությունը թայֆունի կենտրոնում հասել է 180 կմ/ժ-ի, տեղում են հորդառատ անձրներ:
Եղանակային բարդ պայմանների հետևանքով կասեցվել է Տոկիոյի «Նարիտա» օդանավակայանի դիսպետչերական աշտարակի աշխատանքը, ինչի հետևանքով չեղյալ է հայտարարվել 85 միջազգային և 30 ներքին չվերթեր:
Տոկիոյի մեկ այլ` «Խանդեդա» օդանավակայանում թայֆունի հետևանքով չեղյալ է հայտարարվել ավելի քան 400 ներքին ավիաչվերթ:
Հաղորդվում է, որ Տոկիոյի որոշ շրջաններում խափանումներով է աշխատում նաև երկաթուղային հաղորդակցությունը:
Պաշտոնական տեղեկություններ տարերային աղետի հետևանքով տուժածների վերաբերյալ դեռ չկան: