Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 1129.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 8 796.6 մլն. դրամ կամ 18 212.6 հազ. ԱՄՆ դոլար:
Երկու պետություններում էլ կուտակվում է հսկայական էներգիա, իսկ փակ տարածության մեջ էներգիայի կուտակումը հանգեցնում է անխուսափելի էքսպանսիայի դեպի արտաքին աշխարհ, որի դրսևորման տարակերպերը բազմազան են՝ տարածքայինից՝ մինչև մշակութային։
«Դոլարի փոխարժեքի հանդեպ վստահությունը կարծես թե վերականգնվել է, արդեն մոտ 1.5 տարի է՝ էական տատանումներ չեն լինում։ Թեև միջազգային շուկաներում պարբերաբար նկատվում են տատանումներ, սակայն դրանց ազդեցությունը մեր շուկայի վրա էական չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ֆուտբոլի լեգենդ Պելեի կարծիքով՝ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին արժե վերանայել հավաքականից հեռանալու որոշումը:
«Կարծում եմ, որ ի վերջո այս մեխանիզմները կընդունվեն, քանի որ կա կոնսոլիդացված աշխատանք համանախագահների միջև։ Կարգավորման գործընթացում, իմ համոզմամբ, շատ նուրբ հարցեր առաջ կգան, ինչպես ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներն են, այդ հարցում դեռ շատ համաձայնեցման կարիք ունեցող նրբություններ կան։ Բայց կարծում եմ՝ այդ փուլին դեռ բավականին ժամանակ կա»:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում իրականացված ահաբեկչությունը:
Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ ընդունել են ակտիվացրած ածուխ, օրինակ՝ թունավորումների ժամանակ: Զարմանալի է, սակայն հենց ածուխն է դարձել ժամանակակից խնամքի միջոցների բաղադրիչ մաս: Ածուխը հրաշալի կերպով ախտահանում է մաշկը, վերացնում է վնասակար տարրերը: Ածուխը դուրս է բերում տոքսիններն ու կեղտը, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է նաև դեմքի մաշկի համար:
Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառել բնակչությանը՝ տակնուվրա անելով տները, գոմերը, ինչի հետևանքով սատկել են մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ:
Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրո-2016-ի կիսաեզրափակչում կայանալիք հանդիպման նախօրեին կիսվել է խաղից իր սպասումներով, ինչպես նաև՝ իր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ հակամարտությունից:
Հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,042,333 դոլար
«Գերմանիան աշխարհի ամենակազմակերպված թիմն է: Այն չունի բացահայտ թույլ կողմեր: Գերմանացիներն ուժեղ են իսպանացիներից: Վերջիվերջո, նրանք աշխարհի գործող չեմպիոններն են»:
Խոսելով այն մասին, թե ո՞ր ուժերի հետ է ԲՀԿ-ն բացառում համագործակցությունը, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ վերջին շրջանում ես հստակ խոսել եմ սեկտանտ քաղաքական ուժերի մասին, այն քաղաքական ուժերի մասին, որոնք առաջնորդվում են՝ «ինչքան լավ՝ այնքան վատ» սկզբունքով, այն քաղաքական ուժերի մասին, որոնց համար ընդունելի կլինեն անգամ լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, միայն թե ներքաղաքական ցնցումները բերեն քաղաքացիական պատերազմի, և իրենք կարողանան պղտոր ջրում ձուկ որսալ, այդ սեկտանտ քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող»:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կիսվել է 2016թ. Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Իտալիայի հետ կայանալիք խաղի սպասումներով (հուլիսի 2), ինչպես նաև հայտարարել է, որ Անտոնիո Կոնտեն կարող է վնասվածք ստացած Դանիելե դե Ռոսիին փոխարինող գտնել հիմնական կազմում:
«Ես ճշտեցի, այս պահին անունները չեմ տալիս: Ասում են, ինձ վրա հարձակման պատվերը տվել են երկու գեներալ. մեկը`խիստ փառապանծ, մյուսը`նախկինում այդ փառապանծի մոտ աղախնի կարգավիճակով աշխատել է: Հիմա ինքն էլ է գեներալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Սուրեն Սարգսյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որակել է երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը որպես ահաբեկիչներին անուղղակի աջակցության դրսեւորման քայլ: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը` շեշտելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն օգնում է Սիրիայի ն պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Հայաստանի դերը հիմնականում տրանսպորտային կարող է լինել, որովհետև, ցավոք, Հյուսիսային Կովկասով և Վրաստանով ենթակառուցվածքները սահմանափակ են, ճանապարհ կա Կասպիցի նավահանգիստներով։ Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ պետք է ակտիվացնել առևտրաշրջանառությունն Իրանի հետ, սակայն խնդիր է, թե ինչ ապրանքներ կարելի է ներմուծել Իրանից»։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա աղջկա դի։
Անօդաչու թռչող սարքերի մրցույթը, որն անցկացվում է երկրորդ անգամ, քանակական ու որակական առաջընթաց է գրանցել: Այս տարի մրցույթի եզրափակիչին մասնակցում է տասը թիմ, որոնք, մասնագետների բնորոշմամբ, ներկայացել են լուրջ ինժ եներական ու ծրագրային լուծումներով:
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է MLS-ի հունիս ամսվա լավագույն խաղացող: Մովսիսյանն ընտրվել է օնլայն քվեարկության արդյունքով: Հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 36.77 տոկոսը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 412 կգ արդյունքով դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» աշխարհում ամենաքննարկվող նորություններից է:
«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը»:
7965 համարներից 188-ը շքասենյակներ են, 726-ը՝ լյուքս համարներ…
Հին հայկական ընտանիքներում Վարդավառի տոնին բոլոր անդամներն ունեին իրենց պարտականությունները, հայկական տարբեր գավառներում տոնը ծիսական առանձնահատկություններ ուներ ու տարբերվող արարողակարգ:
Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը Եվրո-2016-ի ընթացքում տրված հարցազրույցներից մեկում նշել է, որ նախապես իմացել է Իլկայ Գյունդողանի և Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու մասին:
«Ես դա անհնար եմ համարում, որովհետև չի լինի մի ԱԺ, որ, օրինակ, կոնկրետ ինչ-որ մի որոշում կայացնի որևէ մեկին մոնոպոլիա տալու համար»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջմղման հեռանկարներին` հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով Գերմանիայի ԱԳ նախարարի` Երևան և Բաքու այցերի արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ: