
Այս շաբաթ ներբանկային շուկայում գնվել է 103 մլն դոլար

Հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,042,333 դոլար 475,53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 97,175,535 ԱՄՆ դոլար 477,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477,18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,701,002 եվրո 525,39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 31,801,336 եվրո 528,3 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,098,750,193 ՌԴ ռուբլի 7,32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 223,699,970 ՌԴ ռուբլի 7,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.7 մլն ԱՄՆ դոլար: