Ակտիվացրած ածուխը մաքրում է ոչ միայն՝ ստամոքսը, այլև՝ մաշկը
Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ ընդունել են ակտիվացրած ածուխ, օրինակ՝ թունավորումների ժամանակ: Զարմանալի է, սակայն հենց ածուխն է դարձել ժամանակակից խնամքի միջոցների բաղադրիչ մաս: Ածուխը հրաշալի կերպով ախտահանում է մաշկը, վերացնում է վնասակար տարրերը: Ածուխը դուրս է բերում տոքսիններն ու կեղտը, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է նաև դեմքի մաշկի համար:
Ակտիվացրած ածուխով դիմակներն ակտիվորեն մաքրում են ծակոտիները՝ կանխարգելելով մաշկի վնասումը:
Այժմ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ դիմակների բաղադրատոմսեր, որոնք պատրաստված են ածուխից:
just-lady կայքն առաջարկում է իր յուրօրինակ բաղադրատոմսը:
Բաղադրությունը
- 1 թ/գ ակտիվացրած ածուխ
- 1 թ/գ ալոէի գել
- 1 թ/գ ջուր կամ վարդի ջուր
- 5 կաթիլ թեյի ծառի յուղ
- 1 պտղունց ծովի աղ
Միջին տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչներն ու բարակ շերտով քսեք դեմքին: Թողեք դիմակը չորանա, ապա լվացվեք: Այս դիմակը կմաքրի ծակոտիները, կմաքրի մաշկի ավելորդ յուղերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը