«Երեք շաբաթ է, ինչ փողկապով եմ: Նախկինում նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվելիս փողկապ չեմ կապել: Ես ազատություն եմ սիրում, ու հազիվ թե բնավորությունս որևէ փոփոխության ենթարկվի «փողկապի» ազդեցությամբ»:
Ամենահետաքրքիրն այն է, որ տնօրենի տեղակալներից միայն մեկն է կրճատվել` ֆինանսական գծով տեղակալը, այսինքն` 250 աշխատակիցներին պետք է ղեկավարեն 4 տեղակալներն ու տնօրենը: Գործարանում աշխատանքը շարունակելու է նաև իրավախորհրդատուն: Այս ղեկավար կազմը, հիշեցնենք, ստանում է բավականին բարձր աշխատավարձ և նախկին ու ներկա պաշտոնյաների մերձավորներն են:
«Քանի որ քաղաքական դաշտը Գյումրիում պարարտ է, ԳԱԼԱ կուսակցությունը բավականին շատ ձայներ կտանի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ուղիները: Երևանում Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին:
Իմ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկեցինք Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր. մասնավորապես, մտքեր փոխանակեցինք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:
Սպանություն Հրազդանի կիրճում. կասկածյալն անչափահաս է:
22-ամյա չեչենը հավաքագրել է գրոհայիններին եւ փորձել է մեկնել Արեւմտյան Եվրոպա: Ըստ իրավապահ մարմիններ ի տեղեկությունների` հայրենիքում նա աշխատել է արգելված ահաբեկչական խմբավորման կազմում:
Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը 3-րդ շրջանում հաղթելով բրիտանացի Դենիել Էվանսին 6:4, 6:2, 6:2 հաշվով, տարավ 150-րդ հաղթանակը խոտածածկի վրա:
Եթե ԵՄ-ն այսօր հայտվել է խորին ճգնաժամի ճիրաններում, ապա տիրապետող պետք է դառնա ոչ թե անցյալի ողբերգությունների վրա սեւեռումը, այլ, առավելաբար, դրանց ոչ ռեւանշիստական, բայցեւայնպես, մշտարթուն հիշողությանն ապավինմամբ դարմանումի գերակայությունը: Սա է եվրոպական քաղաքական մշակույթի հզորագույն արժեքներից մեկը, որին դեռ չեն փարել նույնիսկ եվրոպացիներից ոմանք:
Տեսախցիկն արձանագրել է հովանոցի հափշտակության փաստը:
haqqin.az լրատվական կայքը հայտնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից Օդեսայի բռնազավթման ժամանակաշրջանում ուսումնարանի շենքի պատերին իրենց գրառումներն են թողել նաեւ գերմանացի զինվորները: Մինչեւ 1993 թվականը գործած ուսումնարանի մուտքին մինչ այժմ պահպանվել է «Adolf 1942 Wermacht» եւ «Volf» գրությունները, իսկ շենքի արեւելյան հատվածում` 1944 թվականին արված մի շարք գերմաներերն գրառումներ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ներկա պահին ՌԴ-Վրաստան սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքացի, որոնց թվում կան նաև հայեր:
Բրիտանական հանրաքվեն, որում հաղթանակ տարան Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կողմնակիցները, երկրի շատ հպատակների հարկադրել է մտածել նոր քաղաքացիության մասին:
Թուրքիայի օդուժը նոր հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Արշավի նպատակն այն է, որ ծառայողները երեկոյան ազատ ժամանակ ունենան, որը նրանք կարող են օգտագործել իրենց սիրած զբաղմունքների, սպորտի կամ ընտանիքի հետ անցկացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա:
Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հակառուսական տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգումը որակել է որպես Բրյուսելի անհեռատես քաղաք ականության շարունակություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
«Մեր հանդիպման ընթացքում առանձնահատուկ քննարկման թեմա ենք դարձրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների»,- ընդգծեց Ասլովը:
Պարզվել է, որ վերոնշյալ անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց կողմից անտառից հավաքած սունկը տանը պատրաստելու և ուտելու հետևանքով:
Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսհաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով:
«Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին հետևած դիվանագիտական ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորագույն դերը, որը Միացյալ Նահանգները խաղում է այդ գործընթացում»:
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին:
«Հուսով եմ, հայությունն այլևս չի տառապում այն հիվանդությամբ, երբ վտանգների դեպքում ոչ թե ադեկվատ կոշտության էր նա գնում, այլ սկսվում էր սեփական տարածքների ու շահերի հանձնման շքերթը քաղաքական դաշտի փոքր ու մեծ խաղացողների կողմից»,- եզրափակեց Ս. Սարոյանը
Ուկրաինական Ժիտոմիր քաղաքում համաժողովի ժամանակ նշվել է Ուկրաինայի հայերի միության 15 ամյակը:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28ի ահաբեկչության գործով Գազիանթեփում (Այնթապ) ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 17 անդամ:
Հուլիսի 3-7-ը՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը: