Ամիսներ առաջ Տիգրան Արյան անունով անհայտ ռեժիսորն ինձ հետ կապ հաստատեց ու ասաց, որ ուզում է ինձ հետ աշխատել, ու քանի որ ես ունեի Գուժի գրած ու գործիքավորած «No fashion» երգը, որի հիման վրա անպայման տեսահոլովակ էի ուզում նկարահանել, ուստի որոշեցի վստահել Տիգրանին ու այդ երգի տեսահոլովակի համար իր հետ աշխատել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Տեղում պետք է որոշվի, թե որքանով է նպատակահարմար, սակայն դրանից բացի տեսակետներ հնչեցին այն մասին, որ Գերմանիան ընդունել է իր պատասխանատվության բաժինը, հետևաբար՝ կարելի է նաև մտածել այդ պատասխանատվության կիրառման ձևերի մասին: Եթե պատասխանատու է կամ մեղսակից է, ապա դրա համար ինչպես պետք է հատուցի: Այդ մասին ևս պետք է մտածել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ:
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում գործող «Թայմ Լենդ» հիմնադրամի ջանքերով այս տարվա ապրիլ հունիս ամիսների ընթացքում Կալավան է այցելել ավելի քան 400 արտասահմանցի զբոսաշրջիկ:
Նախնական դատական նիստին մասնակցում էին պատասխանող Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և սեփական դիմումի հիման վրա գործով որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանը: Հայցվոր կողմը դատական նիստին ներկայացված չէր:
«Կիսում եմ այն գնահատականը, որ այս գագաթաժողովը պատմական էր ու տեղի էր ունենում բավականին ծանր ժամանակահատվածում»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի հետքերով. Ի՞նչ սպասել հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Պարգևատրվել են քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին և տուժածներին ցուցաբերած բոօժօգության և մասնագիտական սխրանքի համար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Այն օրվանից, երբ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ-IT) արտահայտությունը հայտնվեց մեր բառապաշարում, այն միանգամից դարձավ ՀՀ իշխանությունների ելույթների ու ծրագրերի անբաժան մասը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հուլիսի 12-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրի՝ Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացների մասնակիցներին:
Ընտանեկան բռնություններ: Ոստիկանության թեմատիկ անդրադարձը:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ իրականացրել է 32 տոննա ծանր ջրի վաճառքի գործարք, փողն իրանական կողմն ստացել է:
Հաագայում տեղակայված միջազգային արբիտրաժային դատարանի մշտական պալատը որոշում է կայացրել Հարավչինական ծովում որոշ կղզիների պատկանելության վերաբերյալ:
Հ. Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ գագաթաժողովի կուլիսներում, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու պարագայում հնարավոր է ստատուս-քվոյի փոփոխություն կամ զիջումներ, դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղը որևէ պարագայում չի կարող ստանալ անկախ կարգավիճակ:
Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն հուլիսի 12-ին մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր:
Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։
Պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորումը գտնվում է քաղաքական «կաթվածահար» վիճակում:
«Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված է գերմանուհի Մարեն Ադեի «Թոնի Էրդման» դրաման:
Ոչ մի զինվոր իր հրամանատարին չէր ասում` սոված եմ, ծարավ եմ, միայն կռվում էինք, որ թուրքը չկարողանար մեր հողին հասնել: Չենք քնել չորս օր՝ պայքարել ենք: Առյուծ էինք դարձել, ուտելուն, քնելուն ուշադրություն չէինք դարձնում՝արյուններս եռում էր: Սա էլ հայ զինվորի առանձնահատկությունն է,-հպարտությամբ եւ կրկին թշնամու դեմ դուրս գալու ցանկությամբ` պատմում է գյումրեցի տղան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է բարերար Կարեն Խաչատրյանին եւ քննարկել նրա հետ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
«Մենք մեր հարաբերությունները պահպանում ենք Սիրիայի իշխանությունների հետ և դա համարում ենք ճիշտ: Ով լինի Սիրիայում իշխանություն՝ մենք համագործակցելու ենք սիրիական իշխանությունների հետ: Թեև հայ համայնքը գրեթե ամբողջովին դուրս է եկել Սիրիայից, բայց այդուհանդերձ, մենք այնտեղ մոտ մի քանի հազար հայրենակիցներ ունենք, ու մեզ համար չափազանց կարևոր է նաև մեր պատմական ժառանգությունը: Այնպես որ, ես միայն ու միայն կցանկանամ՝ հնարավորինս կարճ ժամանակում խաղաղություն տիրի Սիրիայում»:
Մաքրող դիետաները ժամանակակից աշխարհում պարտադիր պայման է, քանի որ էկոլոգիան աղտոտված է, իսկ բնական մթերքները գրեթե անհետացել են:
Հուլիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Choco Fest շոկոլադի փառատոնը:
Հուլիսի 11-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Աշտարակի Եղբայրության փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Բաբկեն Սահակյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ վերջինս ժամը 18.05-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
«Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,- ասում է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը։
Ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է «Եվրո 2016»-ին և դարձել Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:
Հունիսի 12-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 7 միկրոշրջանի մի տուն մարդ է մտել, և դանակահարություն է տեղի ունեցել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: