Մարդասիրական օգնության ծավալները 1/3-ով աճել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 1129.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 8 796.6 մլն. դրամ կամ 18 212.6 հազ. ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ստացված մարդասիրական օգնության ծավալներն աճել են 30.9%-ով։
Ստացված օգնության 60.6%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 15.8%-ը` մանածագործական իրերը, 5.6%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 4.9%` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 8.9%-ը` մնացած ապրանքները: