«Եվրո-2016-ի կիսաեզրափակչում լինելու է Ուելս-Պորտուգալիա, այլ ոչ թե՝ Ռոնալդու-Բեյլ խաղը». Գարեթ Բեյլ
Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրո-2016-ի կիսաեզրափակչում կայանալիք հանդիպման նախօրեին կիսվել է խաղից իր սպասումներով, ինչպես նաև՝ իր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ հակամարտությունից:
«Բելգիացիներն անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, բայց մենք այսօր ավելի լավն էինք՝ որպես թիմ: Մենք գրում ենք մեր հավաքականի, մեր երկրի պատմությունը, և դա ոգևորում է մեզ: Մեր տոնելը երկրպագուների հետ այդ պատմության մի մասն է: Գտնում ենք, որ պետք է կիսենք ուրախությունը երկրպագուների հետ, ովքեր եկել են Ֆրանսիա:
Ի՞նչ եմ ես սպասում կիսաեզրափակչում Ռոնալդուի հետ հակամարտությունից: Դա լինելու է Ուելս-Պորտուգալիա, այլ ոչ թե՝ Ռոնալդու-Բեյլ խաղը»,- Բեյլի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը