Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ես 9 տարի ծառայությունս անցկացրել եմ սահմանապահ մարտական հենակետերում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչեւ գումարտակի շտաբի պետի պաշտոնին: Այդ ընթացքում շատ անգամ է եղել, երբ առնչվել եմ թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցումների փորձը հետ մղելուն, նրա հետ բախվելուն, որոնց գումարվեցին նաեւ ապրիլյան հերոսամարտերը: Այդ տարիներին, որքան հասցրել եմ ճանաչել թշնամուն, հասկացել եմ, որ նա ճողոպրում է ուժ տեսնելիս եւ լռում, քանի դեռ նոր ուժ չի հավաքել»:
Ժամը 18:00-ին մեկնարկելու է եռագույն օդապարիկի բացթողման արարողությունը, որին հաջորդելու են տարբեր խմբերի կատարումներ, այնուհետև բացվելու են Հայաստանի ու Արցախի երկու մեծ եռագույն դրոշները: Հայաստանի Հանրապետության դրոշը կունենա 125 մ, Արցախի Հանրապետության դրոշը՝ 100 մետր երկարություն:
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 47 մլրդ 168 մլն դրամ
Գյումրիում «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի փակման հարցը շարունակվում է քննարկվել մարզի առողջապահության ոլորտում, կենտրոնն ունի պարտքեր, սեփական եկամուտներն ու պետության տրամադրած գումարները բավարար չեն:
«Ռուս-թուրքական ռեաբիլիտացիան դրական կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի հրապարակախոս Ջենգիզ Աքթարը:
Անշուշտ, անհրաժեշտ է Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումը, սակայն մեծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև օդային տարածքում ահաբեկչության դեմ պայքարի իրականացման մասին:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 477.16 դրամ։
Ապրիլյան «Հրադադարից» հետո. զրույց մարտակերտցիների հետ:
Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ նահանգի գյուղական շրջանի Մալլահի դաշտերի հյուսիսային հատվածը և հարավային հատվածի մի մասը, ինչպես նաև Լերամոն շրջանի որոշ շինություններ:
«Չենք կարող ասել, որ այսօր ամբողջությամբ նոր Սահմանադրությամբ ենք ապրում, մեզ մոտ կարծես թե հին Սահմանադրության և նոր Սահմանադրության նորմերի կոլիզիա կա»,- այսօր Սահմանադրության օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 հատ). անհրաժեշտ է օգնություն:
Մոսկվայում հուլիսի 4-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչի հանդիպումը:
«Բնակիչներն ասում են՝ ջրերի մեջ օձեր կան: Եթե ջրերի մեջ կան, բնականաբար, դուրս էլ կգան: Մենք նաև ԱԻՆ զանգահարեցինք, ասացինք այս խնդիրների մասին, նրանք պատասխանեցին, որ այս պահին չեն կարող օգնել, որովհետև չունեն տեխնիկա»:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Իսլանդիայի հետ անցկացրած խաղի տպավորություններով: Հանդիպումը կայացավ Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվեց 5:2 հաշվով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ։
Մենք տեսնում ենք շղթա, արդեն խոսվում է, որ հավանական է երրորդ հանդիպումն էլ լինի ԱՄՆ-ում: Այս ամենը, ես կարծում եմ, որ խոսում է համագործակցության վերաբերյալ, այլ ոչ թե մրցակցության: Մյուս կողմից չմոռանանք, որ Ռուսաստանն իր նախաձեռնությունն ունեցել է նաև մինչ այժմ, դա ներկա փուլի խնդիր չէ: Հետևաբար այստեղ ինչ-որ առանձնահատուկ կամ անհանգստության արժանի բան գոնե այս պահին չեմ տեսնում:
ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հուլիսի 4-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի խոսքով՝ մրցույթը վերջին տարիներին անցկացվում է երկրորդ անգամ: Այն նախատեսված է եղել 2015 թվականից, սակայն ապրիլյան պատերազմից հետո որոշվել է, որ մրցույթի հիմնական ուղղությունը լինելու է ռազմարդյունաբերությունը:
Իսլանդիայի հավաքականի հարձակվող Էյդուր Գուդյոնսենը Եվրո-216-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետ (2:5) կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանն ուղղված բոլոր ձևաչափերը պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբին օժանդակող:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հուլիսի 3ին հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեկ Կաբիլի հետ և քննարկել հայեգիպտական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիները:
2016 թվականի մայիսին ՀՀ տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 711 հազար մարդ։
Կոտայքի մարզում այսօր ժամը 18:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում աշխտանշաններով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
«Գաղտնիք չէ, որ Սահամնադրությունը իրենից ներկայացնում է ոչ հասարակ իրավական ակտ, այսինքն՝ այնտեղ պարունակվում են այն հինարարար սահմանադրական արժեքները, որոնց վրա խարսխվում է պետությունը: Այնտեղ ամրագրված են պետության խորհրդանիշերը, լեզուն, պետական իշխանության կայացման հիմքերը: Ոչ պակաս նշանակություն ունեն մարդու և քաղաքացու իրավունքների վերաբերյալ դրույթները: Սահմանադրությամբ ամրագրված մոդելով է կառուցվում յուրաքանչյուր պետության պետական իշխանության համակարգը»,- նշեց Ղազինյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էլի Վիզելի ընտանիքին՝ մեծ հումանիստ, գիտնական, Նոբելյան մրցանակակիր և Հայաստանի մեծ բարեկամ Էլի Վիզելի վախճանի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Էլի Վիզելի ընտանիքին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:
Վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ձեռք բերված ենթադրյալ ինչ-որ պայմանավորվածությունների վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետեւ վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամները քաղաքացուց վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, որով նա գնացել էր հանդիպման՝ որպես պահանջված գումարը տալու երաշխիք։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: