Բաժիններ՝

Պելեն կոչ է արել Մեսսիին՝ չհեռանալ հավաքականից

Ֆուտբոլի լեգենդ Պելեի կարծիքով՝ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին արժե վերանայել հավաքականից հեռանալու որոշումը:

«Բարսելոնայի» հարձակվողը հայտարարեց ազգային կարիերայի ավարտի մասին Կոպա-Ամերիկայի եզրափակչում Չիլիի հավաքականից Արգենտինայի կրած պարտությունից հետո:

Սակայն Պելեն, ով իր ժամանակ հաղթել է 3 աշխարհի առաջնություն, գտնում է, որ Մեսսին դեռ ունի բոլոր շանսերը հասնելու հաջողության ազգային հավաքականի հետ, դրա համար արժե, որ նա վերադառնա:

Բրազիլացի լեգենդը գտնում է նաև, որ Չիլիի դեմ խաղում չիրացրած 11-մետրանոցը ողբերգություն չէ, և նման բան կարող է պատահել յուրաքանչյուրի հետ:

Կարդացեք նաև

«Վերջին 10 տարիներին, անկասկած, Մեսսին երկրագնդի լավագույն ֆուտբոլիստն է:

Այն, ինչ պատահեց նրա հետ, երբեմն պատահում է ֆուտբոլում: Միայն նա, ով 11-մետրանոց է խփում, կարող է վրիպել:

Նա շատ վշտացած է, բայց հնարավոր է՝ արժե մի փոքր սպասել, և ամեն ինչ կմոռացվի: Այդպես պատահում է բազմաթիվ լավ ֆուտբոլիստների հետ, որոնք չեն խփում վճռական 11-մետրանոցը: Չարժե շտապել որոշում կայացնելիս»,- ասել է Պելեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս