
Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաստատել է, որ բաժանվում է հայ կիսապաշտպանից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը և այն հանգամանքը, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բավականին լուրջ գումար է առաջարկել նրա տրանսֆերի համար:
Գերմանական ակումբը Մխիթարյանին հաջողություն է մաղթել ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունում: