Լարված իրավիճակ Սարի թաղում և Խորենացի փողոցում․ ՈՒՂԻՂ միացում
«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված՝ ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 29-ին ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված […]
ՀՀ ոստիկանությունը հերքում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գործողության մասին լուրերը:
ՀՀ ոստիկանությունն արտերկրից դիպուկահարներ կանչելու մասին լուրերը համարում է մանկամիտ հայտարարություններ և կոչ անում չշիկացնել մթնոլորտը: «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»:
Սարի թաղում քիչ առաջ տներից մեկում ծխանռնակներ են ընկել, ինչի հետեւանքով տան անդամները վնասվածքներ են ստացել:
Սարի թաղից մարդկանց շարունակում են բերման ենթարկել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, կարմիր բերետավորները բռնի ուժով մարդկանց փողոցից բերման են ենթարկում:
Վաճառքները մեծացնելու համար գործարարներն օգտագործել են մոլորակի խոշորագույն մարզական ֆորումը և կոկաինի վրա կպցրել են Ռիո-2016-ի լոգոն և նույնիսկ հոգատարությամբ գրել. «Օգտագործել երեխաներից հեռու»:
Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:
Առողջ անոթներն ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն են, քանի որ հենց դրանց վիճակից է կախված օրգանիզմի՝ թթվածնով և անհրաժեշտ տարրերով սնուցումը:
Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին Ազատության հրապարակից Սարի թաղ եկած ցուցարարների դեմ:
Այս պահին ոստիկանության ՊՊԾ գնդում իրականացվում են գործողություններ, որի մասին հստակ որեւէ մեկը ոչինչ չգիտի:
«Ես այսպես եմ ընկալում Զախարովայի դիտարկումները, պարզ է, որ Թուրքիան չի դառնալու բանակցային ձևաչափի մասնակից, Թուրքիան չի կարող մասնակցել բանակցություններին, Հայաստանը դրան դեմ կլինի, և նույնիսկ նման հեռանկարի պարագայում՝ Հայաստանը դա թույլ չի տա»:
Ոստիկանությունը սկսեց կրակոցներ արձակել: Մի քանի կրակոցից հետո ոստիկանները սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Ոստիկանական շարքերն առաջ են գալիս Խորենացի փողոցով: Գնդի տարածքից լսվում են պայթյունների ձայներ:
Խորենացի փողոցում իրավիճակը ներկայումս շատ լարված է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմա
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին:
Հինգշաբթի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հիմնական կազմի 9 ֆուտբոլիստների ուղարկել է երիտասարդական թիմ: Սանկցիաների են ենթարկվել պաշտպաններ Թիմ Ֆոսու-Մենսան, Պեդի Մակնեյրը, Թայլեր Բլեքեթը և Քեմերոն Բորտվիկ-Ջեքսոնը, կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերը, Անդրեաս Պերեյրան և Ադնան Յանուզայը, հարձակվողներ Ուիլ Քինը և Ջեյմս Ուիլսոնը:
Ճեղքելով ոստիկանական պատնեշը և անակնկալի բերելով ոստիկաններին՝ ցուցարարների մի մասը կարողացավ բարձրանալ Սարի թաղ, որտեղից ճանապարհ կա դեպի ՊՊԾ գնդի տարածք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել ու սուր քննադատության է արժանացրել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելի հայտարարությունը, որով նա մտահոգություն էր հայտնել Ամերիկայի հետ համագործակցող մի շարք թուրք զինվորականների ձերբակալության կապակցությամբ:
Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ` 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք` 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:
«Այսօր բոլոր պրոցեսները ուղղակիորեն կառավարվում են դրսից: Ես Ռուսաստանի մասին եմ խոսում: Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը ճնշելու և մեզ լիկվիդացնելու պրոցեսը կառավարվում է ոչ Հայաստանից: Այս բոլոր ճնշումները Ռուսաստանի արտաքին կառավարման ներքո են: Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի իշխանություններն ընդամենը նրանց ադմինիստրատորն են տեղում, լուռ ու մունջ, ուժային մարմինների միջոցով մեր ժողովրդի դեմ գործողություններ են կատարում` ազգային հերոսների են սպանում, վիրավորում»:
Harpers Bazaar ամսագիրը հրապարակել է Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի նոր ֆոտոշարքը:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակ է հղել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին՝ կապված ՊՊԾ գնդում զինված անձանց կողմից բժիշկների պատանդառության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ:
Հուլիսի 29-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն։
Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է անտանելի պայմաններում` զուրկ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, նոր վիրահատված անձի համար սահմանված սննդակարգից, բժշկական մշտական, պատշաճ հսկողությունից:
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Մոտակա ժամանակում ֆրանսիացին, ով արձակուրդն անցկացնում է Ֆլորիդայում, բուժզննման կենթարկվի Լոս Անջելեսում:
Իրանը 2-3 ամիս անց կհասնի նավթի արդյունահանման նոր մակարդակին, հաղորդել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Ազատության հրապարակում հանրահավաք է ընթանում՝ ի պաշտպանություն ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց:
«Մոտ կես ժամ առաջվա տվյալներով՝ ևս երկու ազատամարտիկի են վիրավորել, իրենց տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: