
«Չի կարելի Իտալիային տալ նույնիսկ 1 մետր տարածություն». Յոահիմ Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կիսվել է 2016թ. Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Իտալիայի հետ կայանալիք խաղի սպասումներով (հուլիսի 2), ինչպես նաև հայտարարել է, որ Անտոնիո Կոնտեն կարող է վնասվածք ստացած Դանիելե դե Ռոսիին փոխարինող գտնել հիմնական կազմում:
«Հաշվի առնելով, թե ինչ գերազանց են Կոնտեի սաները խաղում հարձակման ժամանակ, զարմանալի է, որ բոլորը խոսում են միայն իտալական պաշտպանության մասին: Մենք մրցակցի խաղերի շատ տեսագրություններ ենք ուսումնասիրել և հասկանում ենք, որ պետք է հավասարակշռություն պաշտպանության և հարձակման միջև: Չի կարելի Իտալիային նույնիսկ 1 մետր տարածություն տալ:
Ես գիտեմ, որ Դե Ռոսին կարող է բաց թողնել խաղը, բայց մրցակիցը գերազանց պահեստային կազմ ունի: Վստահ եմ, որ իտալացիները կգտնեն, թե ումով փոխարինեն Դե Ռոսիին: Ինչ վերաբերում է ընկերական խաղում տարած մեր հաղթանակին, ապա այն նշանակություն չունի: Իտալացիները հաղթանակի համար դուրս չեն գալիս այդպիսի խաղերի»,- Լյովի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը