«Գերմանիան աշխարհի ամենակազմակերպված թիմն է, նրանք իսպանացիներից ուժեղ են». Անտոնիո Կոնտե
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Գերմանիայի հետ կայանալիք խաղի սպասումներով:
«Գերմանիան աշխարհի ամենակազմակերպված թիմն է: Այն չունի բացահայտ թույլ կողմեր: Գերմանացիներն ուժեղ են իսպանացիներից: Վերջիվերջո, նրանք աշխարհի գործող չեմպիոններն են:
Այո, մարտին մենք այդքան էլ հաջող հանդիպում չունեցանք Գերմանիայի հետ ընկերական խաղում: Բայց այդ խաղը հենց նրա համար էր պետք, որպեսզի զգայինք, թե ինչքան շատ աշխատանք կա անելու: Այն ժամանակվանից Իտալիայի հավաքականն ավելի ուժեղ է դարձել: Եթե մենք հաղթենք, ապա արժանիորեն կանենք, այլ ոչ թե՝ պատահական: Բայց, իհարկե, ֆավորիտը Գերմանիան է:
Մինչև մրցաշարը մեզ ոչ ոք չէր հավատում. ո՛չ երկրպագուները, ո՛չ լրագրողները: Բայց մենք ապացուցեցինք, թե ինչի կարելի է հասնել դժոխային աշխատանքով և հավատով: Իսպանիայի հետ Իտալիան արտակարգ ֆուտբոլ ցուցադրեց, բաց Գերմանիայի հետ պետք է մեծագույն ֆուտբոլ ցուցադրենք»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը