«Դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը». Ալեքսանդր Արզումանյանը՝ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին
«Շատ դատապարտելի է, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, որ բոլոր մեղավորները պատժվեն, դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին:
Հարցին՝ Ղարաբաղում ընդդիմության ձևավորմանն ինչպե՞ս եք վերաբերվում, Ա. Արզումանյանն այսպես պատասխանեց. «Ղարաբաղում կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նաև ներկայացված են Ազգային ժողովում: Հայկ Խանումյանի նկատմամբ տեղի ունեցածը դատապարտելի արարք է, և հուսով եմ՝ պատկան մարմիններն անմիջապես կգտնեն և կբացահայտեն ճշմարտությունը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: