Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն խոստացել է միջոցներ ձեռնարկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ

Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը և միջոցներ կձեռնարկի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք միջոցներ կձեռնարկենք Գերմանիայի խորհրդարանի բանաձևի դեմ, մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքի եթերում:
Թուրք դիվանագետի խոսքով՝ Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ առնչությամբ հայտնի իր պաշտոնական բանաձևը, որը չի համընկնի Բունդեսթագի որոշման հետ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ:

Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930