Ադրբեջանցիներն ու վրացիները հրաձգություն են բացել Պետերբուրգում

Անհայտ անձինք հրաձգություն են բացել Սանկտ Պետերբուրգի արվարձանում, որպեսզի ընտանեկան զույգից խլեն պայուսակը, որում եղել է 3,1 միլիոն ռուբլի, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին, իսկ ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Հարձակվողներն արդեն ձերբակալվել են:
Աղբյուրը պատմել է, որ ոստիկանություն դիմած տղամարդը հայտնել է, որ 3,1 միլիոն ռուբլի գումար է ստացել Պետերբուրգի փոխանակման կետից, ինչից հետո կնոջ հետ նստել է ավտոմեքենան ու գնացել տուն: Տան մոտ զույգի վրա է հարձակվել սև զգեստներ հագած 3 տղամարդ: Վերջիններս կրակել են տղամարդու ուղղությամբ, ապա խլել պայուսակն ու հեռացել:

«Տաք հետքերով ձերբակալվել է 3 կասկածյալ՝ Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Նրանցից մեկն ավելի վաղ դատված է եղել խաբեության համար: Հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս