Բաժիններ՝

Մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության անցկացման ձևն ունի տարիների փորձ, որի արդյունքում բացակայում է հասարակական լարվածությունը. այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ըստ նրա՝ համեմատաբար հանգիստ մթնոլորտը պայմանավորված է քննությունների ընթացակարգի խստորեն մշակված համակարգով, ինչպես նաև ընդունելության տեղերի հատկացմամաբ: «Միջին պատրաստվածության երեխան հնարավորություն ունի շարունակել ուսումը ԲՈՒՀ-ում առանց կրկնուսույցների օգնության»,- ասել է ԿԳ նախարարը:

Լ. Մկրտչյանի համոզմամբ՝ թեստային կենտրոնացված համակարգն օբյեկտիվ գնահատման ընթացք է ապահովում և նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, սակայն մասնագիտական որակի տեսանկյունից ավտոմատ ստուգումը չի կարող փոխարինել բանավոր հարցումը, փոխադրությունները կամ էսսեները: Նա հավելեց, որ հաջորդ տարի հնարավոր է մրցույթային ձևով ընտրել շտեմարանային բազան:

«Այս տարի կա 11 375 դիմորդ՝ նախորդ տարվա համեմատ 400 դիմորդով քիչ, բայց թիվն ավելացել է ԼՂՀ-ում և Սյունիքի մարզում»,- նշեց Մկրտչյանը:

Հայերենի միասնական քննություն հանձնող աշակերտների թիվը 6 266 է, մաթեմատիկայինը՝ 5 328, անգլերենինը՝ 4 822, ֆիզիկայինը՝ 1 862, հայոց պատմությունը՝ 1 459 և կենսաբանությունը՝ 1 333:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս