Բաժիններ՝

Փախստականների ճգնաժամ. ԵՄ-ն Աֆրիկայի երկրներին գործընկերություն է առաջարկում

Եվրահանձնաժողովը ցանկանում է աֆրիկյան 7 երկրի (Թունիս, Մալի, Սենեգալ, Նիգեր, Եթովպիա, Նիգերիա ու Լիբիա), ինչպես նաև Մերձավոր Արևելքի 2 երկրի՝ Հորդանանին և Լիբանանին, առաջարկել «բազմակողմ ու կայուն» գործընկերություն ՝ կապված միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հետ:

Այս մասին Միգրացիայի և ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը պատմել է Die Welt թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այդ երկրների հետ միգրացիոն ոլորտի համագործակցության հիմքում պետք է դրվեն սկզբունքներ, որոնք նման են նրանց, որոնք ավելի վաղ ընտրվել էին Բրյուսելի և Անկարայի համաձայնագրի մշակման ժամանակ: Սակայն առանցքային դրույթները, որոնց վրա պետք է հիմնվեն նոր գործընկերային հարաբերությունները, չեն դառնակու Թուրքիայի հետ պայմանավորվածությունների ճշգրիտ պատճենը:

«Բոլոր պետությունների նկատմամբ չի կարելի ցուցաբերել միևնույն մոտեցումը»,- ասել է Ավրամպուլոսը:

Բրյուսելը ձգտելու է համոզել վերոնշյալ երկրներին հետ ընդունել ներգաղթյալներին Եվրամիության սահմաններն անօրինական եղանակով հատելու դեպքում: Բացի այդ՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները պետք է հետևողականորեն աշխատեն իրենց սահմանների արդյունավետ պաշտպանության վրա: Նվազեցվելու են նաև ԵՄ ներթափանցման հնարավորությունները, որոնք կապված են փախստականների կյանքի սպառնալիքի հետ:

Նոր գործընկերային համակարգի համար 2016-2020թթ. կարող է ծախսվել շուրջ 8 մլրդ եվրո, ասել է եվրահանձնակատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս