Բաժիններ՝

Ադրբեջանն ու ԵՄ-ն աշխատում են գործընկերության ընդլայնման ուղղությամբ. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ

Ադրբեջանն ու Եվրամիությունն աշխատանքներ են կատարում գործընկերության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Մալենա Մարդը:

Նրա խոսքով՝ այս տարվա աշնանը Ադրբեջան են ժամանելու ԵՄ ներկայացուցիչները՝ կապված էներգետիկ նախագծերի հետ, բացի այդ, մոտակա ամիսներին սպասվում են նաև այցեր քաղաքական մակարդակով:

Դեսպանը հայտնել է, որ շարունակվում են խորհրդատվությունները Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր ռազմավարական համաձայնագրի վերաբերյալ: «Նոր համաձայնագիրը կընդգրկի համագործակցության բոլոր ոլորտները, այդ իսկ պատճառով խորհրդատվությունները շատ ժամանակ են պահանջում»,- ասել է Մալենա Մարդը:

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2016թ. սկզբից հասել է 2 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս