Բաժիններ՝

«Սամվել Ալեքսանյանը բացառիկ անձնավորություն է». Հակոբ Հակոբյան

«Ցանկացած երկրում կոռուպցիան կա, մի տեղ՝ մի քիչ ավելի, մի տեղ՝ մի քիչ պակաս, հիմա ի՞նչ վատ բան կա, որ կառավարությունը սկսել է մեծ ուշադրություն դարձնել կոռուպցիոն հանգամանքներին»,- այսօր Ագզյաին ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող են իշխանություններն իրենք իրենց դեմ պայքարել, Հ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Կոռուպցիան, բնականաբար, ժողովրդի մեջ չի լինում, իշխանության մեջ է լինում, հիմա իշխանությունները պայքարում են, եթե արդյունք չտա, նոր կքննադատեք»:

Հ. Հակոբյանը Էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի սկսած աշխատանքներից հետո բավականին դրական տեղաշարժեր է տեսնում: Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, թե Հայաստանում մենաշնորհներ չկան:

Հարցին, թե ինքը չի՞ պատրաստվում շաքարի արտադրությամբ զբաղվել, Հ. Հակոբյանը պատասխանեց, որ չի պատրաստվում. «Ես 42 տարի գարեջրի արտադրության մեջ եմ, հիմա գնալ ու շաքարավազի արտադրությամբ զբաղվել, ինձ չի ձգում, մի մարդը մի գործով պետք է զբաղվի. չես կարող, ֆիզիկապես հնարավոր չէ»:

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե Սամվել Ալեքսանյանն ինչպե՞ս է կարողանում, պատգամավորն այսպես պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը բացառիկ անձնավորություն է, ինքս ապշում եմ՝ ո՞նց է հասցնում այդքան բան: Ես հաստատ չեմ կարող հասցնել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս