 
                        Ստամբուլում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
 
                                    Ստամբուլի կենտրոնում՝ ավտոբուսային կանգառի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 2 մարդ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքական «Դողան» լրատվաﬕջոցի տվյալներով՝ զոհվել է 1 մարդ, HaberTurk-ի տվյալով` 2: Եվս 8 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Այդ պահին կանգառի մոտով անցել է ոստիկանական ավտոբուս:

Ներկայում դեպքի վայրում գտնվում է մի քանի ոստիկանական և շտապօգնության ավտոմեքենաներ: Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարմամբ:

Կադրերում, որոնք ցուցադրել են տեղի հեռուստաալիքները, տեսանելի են վնասված ավտոբուսն ու հարակից տների քանդված ճակատամասերը:




https://www.youtube.com/watch?v=nK0LlrjwNvw
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        