Ախպոր պես… Սիլվա Հակոբյանի հոր մեկնաբանությունը՝ դստեր բաժանության վերաբերյալ
«Ախպոր պես եկեք վերջ դնենք այս թեմային ու չխոսենք այս ամենի մասին: Այն, ինչ պետք էր, Սիլվան խոսել ու ներկայացրել է: Պետք չէ մտնել մարդու ու մատանու արանքը: Ինչ եղել, եղել է, չեմ ցանկանում դա համաշխարհային բան սարքել, ինչ արել, արել են. իրենք են որոշողը: Ես պատասխանատու չեմ այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ»,-Asekose.am-ին հայտնեց Սիլվա Հակոբյանի հայր Հակոբ Հակոբյանը` անդրադառնալով դստեր բաժանմանը:
Իսկ այն նկատառմանը, որ ամիսներ առաջ ինքը, ով, միաժամանակ, նաև Սիլվայի պրոդյուսերն է, կայքի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր արդեն բաժանման մասին պտվվող խոսակցությունները, Հակոբ Հակոբյանը նշեց.
«Այդ ժամանակ չգիտեմ, թե ինչ է եղել: Միայն գիտեմ, որ վերջերս է հաստատվել նշանադրությունը չեղյալ համարելու իրենց որոշումը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: