Բաժիններ՝

«Ես հեռանում եմ, բայց վերադառնալու եմ, քանի որ նվիրված եմ «Բարսելոնային»». Ալվես

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը ևս հաստատել է, որ հեռանում է կատալոնական ակումբից:

Ալվեսը հրաժեշտի գրառում է կատարել Insatgram-ի իր էջում:

«8 տարի է, ինչ ես տեղափոխվել եմ «Բարսելոնա»: Ես բախտավոր մարդ եմ, առաջին իսկ օրից այստեղ վայելել եմ ֆուտբոլը:

Ես դարձա յուրահատուկ մեկը, ով թիմի հետ անցկացրեց վերջին խելահեղ տարիները:

Յուրաքանչյուր շրջան պետք է ավարտել ճիշտ ժամանակին: Ես ունեմ նոր մարտահրավերների կարիք: Այս շրջանի եզրը «Բարսելոնայում» ելույթներիս ավարտն է:

Ես հեռանում եմ, բայց վերադառնալու եմ, քանի որ նվիրված եմ «Բարսելոնային» »,- գրել է բրազիլացին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս