Անգլիայի բանկը ներկայացրեց առաջին պլաստիկե դրամը
Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քառնին ցուցադրել է նոր հինգֆունտանոց դրամը՝ դիմերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, հաղորդել Է The Guardian-ը:
Այն դարձել է առաջին պլաստիկե դրամն Անգլիայի եւ Ուելսի տարածքում դրամաշրջանառության պատմության մեջ:
Դրամանիշի շնորհանդեսը տեղի է ունեցել Բլենհեյմի կալվածքում՝ Մեծ Բրիտանիայի նախկին ղեկավարի ծննդավայրում: Դրամը շրջանառության մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին:
Ինչպես հայտարարել Է Քառնին, նոր դրամն զգալիորեն ավելի հարմար Է հին թղթադրամներից: Նախ, այն չափերով ավելի փոքր Է, երկրորդ, այն կարելի Է ծալել-դնել գրպանում կամ դրամապանակում՝ առանց մաշվելու վտանգի: Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի ղեկավարի պնդմամբ՝ դրամը կարող Է դիմանալ լվացքին, բուլդոգի կծելուն, եւ այն չի վնասի, օրինակ, վրան թափված կարմիր գինին:
Սպասվում Է, որ միջին հաշվով յուրաքանչյուր նման դրամը կարող Է ծառայել հինգ տարի՝ երկուսուկես անգամ ավելի երկար նույն արժողության թղթադրամից: