Սեն գետի ջուրը սովորական մակարդակը գերազանցել է 6 մետրով և շարունակում է ավելանալ
Սեն գետի ջրի մակարդակը 6 մետրի է հասել միջին մակերեւույթի նկատմամբ եւ շարունակում Է ավելանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի բնապահպանության նախարարությունը:
«Սենի ջրի մակարդակը հասել է 6 մետրի նշագծին (սովորական մակարդակի նկատմամբ) եւ, ամենահոռետեսական կանխատեսումների համաձայն, կարող Է երեկոյան հասնել 6,3 եւ նույնիսկ 6,5 մետրի»: Նախարարության կանխատեսումներով՝ այս իրավիճակը բավականին երկար կտեւի եւ «կարող է պահպանվել առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում»:
Ինչպես նախազգուշացրել են Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի մշակույթի դեպարտամենտի մասնագետները, «Սենի ափին գտնվող փարիզյան թանգարաններին վտանգ կսպառնա, եթե ջուրը բարձրանա մինչեւ 7,3 մետրի նշագծին»:
Ներկայում արդեն փակ են Լուվրը, Օրսեն եւ Բրանլին. թանգարաններում շտապ կարգով աշխատանքներ են տարվում, որպեսզի արվեստի առավել արժեքավոր ստեղծագործությունները տեղափոխվեն վերին հարկեր:
Բացի այդ, փակ Է կարեւոր երկաթուղային երթուղին, որի մի հատվածն անցնում Է Սենի երկայնքով ձգվող ոչ խորը թունելով: Ներկայում մասնագետները շտապ կարգով պատ շարելով փակում են պատուհաններն այդ թունելում, որպեսզի կանխեն ջրի հայտնվելը Էլեկտրալարերի վրա:
Սենի մի քանի առափնյակներում անջրաթափանց խոշոր ծավալաչափի վահաններ են տեղադրվում խոցելի շրջանները հեղեղումներից պաշտպանելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP