
«Ժամանակն է կանգնեցնել Հայաստանին». Թուրքիայի վարչապետ

«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ եկել է Հայաստանին կանգնեցնելու ժամանակը, որն, ըստ նրա՝ «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը մե՛կ հավաքվում, մե՛կ ցրվում է: Խոսքերի ժամանակն անցել է, պետք է գործի անցնել: Մեկ րոպեում որոշում կայացնողները, երբ գործը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, հակառակն են անում: Երբ Ադրբեջանի տարածքները ազատագրվեն, այն ժամանակ էլ կլուծվի այդ հակամարտությունը: Ժամանակն է՝ աշխարհը մոռանա երկակի ստանդարտների մասին», – ասել է Յըլդըրըմին: