Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է աշխարհում լարվածության սրվելու պայմաններում. Ստոլտենբերգ

Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունն աճում է աշխարհում լարվածության սրվելու պայմաններում: Այս մասի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի հրաժարվում իր արեւելյան թեւում լրացուցիչ ուժեր տեղակայելու պլաններից: «Պաշտպանություն եւ երկխոսություն. սրանք են այն երկու մոտեցուները, որոնք ՆԱՏՕ-ն կիրառում է Ռուսաստանի հետ հարաբերություններում, ընդգծել է Ստոլտենբերգը:- Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսությունն էլ ավելի մեծ կարեւորություն է ստանում խիստ լարվածության պայմաններում: Մենք պետք է խուսափենք այնպիսի իրավիճակներից, երբ միջադեպերը դուրս են գալիս հսկողությունից: Ոչ ոք շահագրգռված չէ նոր սառը պատերազմով»:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ ինքը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել Է ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 9-ին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի օրակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս