
Արևմուտքի երկրները ընդունում են`չպետք է լինեն ԻՊ-ի դեմ պայքարին խանգարող պատրվակներ. Լավրով

Արևմտյան գործընկերների մեծամասնությունը ընդունում է, որ չպետք է բերվեն պատրվակներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը հետաձգելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին, վկայակոչելով ТАСС-ը:
«Երկխոսությունն ինտենսիվ ընթանում է»,-ասել է նա` հավելելով, սակայն, որ դրան զուգահեռ իրավիճակը Սիրիայում շարունակում է բարդ լինել: «Մենք վստահ ենք, որ պետք է ձեռնարկել առավել արդյունավետ միջոցներ ահաբեկիչների դեմ պայքարում, իսկ մնացյալը պետք է ունենա երկրորդական նշանակություն: Անհրաժեշտ է ապահովել հումանիտար օգնություն, կրակի դադարեցման ռեժիմը պահպանել»,-մանրամասնել է նա:
«Ահաբեկչությունը համընդհանուր սպառնալիք է ու մեր արևմտյան գործընկերների մեծամանությունը մեզ հետ զրույցներում ընդունում է, որ չպետք է լինեն պատրվակներ, որոնք կխանգարեն ԻՊ-ի դեմ պայքարին»,-ավելացրել է Լավրովը: