ուսաստանն այն երկիրն է, որի հետ կապված են մեր բոլոր կապերը։ Բնականաբար այդ երկրում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան Հայստանի վրա։ ՀՀ- ում ուզում են առանց մեծ ջանքերնշ գործադրելու ստանալ մեծ եկամուտ, բայց այդպես միայն հեքիաթներում է լինում։
Անհայտ անձինք Ստամբուլում կրակ են բացել թեյարանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 մարդ, 4 մարդ ստացել է վնասվածք:
Նա ասաց, որ այսուհետ ինքն էլ է գումար ուզելու հարցազրույցներ տալու համար:
Հնարավոր չեղավ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Այդ դպրոցների նկատմամբ կունենանք առանձին վերաբերմունք
Այսօր Ազգայի ժողովում լրագրողները ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ իշխանությունները պատրաստվում են կրթության ոլորտը հանձնել ՀՅԴ-ին:
Երկրորդային հումքի համար նախատեսվում է 5% շրջանառության հարկի փոխարեն գանձել 1.5%:
ԱՄՆ-ը կհատկացնի շուրջ 10 միլիոն դոլար Վրաստանի սահմանային ոստիկանությանն օգնելու համար, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
ԴԱԻՇ-ի զինյալները ստիպված են եղել փոխել իրենց մարտավարությունը անվտանգության բարձր միջոցառումների պատճառով, որոնք գործում են Մոսկվայի մարզում ու որպես հիմնական թիրախ են ընտրել Ռուսաստանի մյուս շրջանների օբյեկտները:
Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, հեղինակած երգը՝ նվիրված զոհված զինծառայողին և նրա նորածին եղբորը
Երեկ Լոռու մարզի Դսեղ գյուղում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել:
Միանգամից մի քանի քաղաքներ ու գյուղեր են Սիրիայում այսօր գիշեր հրթիռակոծվել զինյալների կողմից, հայտնում է LifeNews-ի թղթակից Ալեքսեյ Ռեպինը:
Քաղաքականությունը պետք է լինի բաց եւ հնարավորինս լայն խողովակ, որով պետք է անցնի ցանկացած խնդիր: Եթե չի անցնում, ապա շատ մեծ է վտանգը, որ հարցերը լուծվելու են այլ վայրերում եւ այլ մեթոդներով:
Գոռ Վարդանյանի պաշտպանն առարկեց միջնորդության դեմ, խնդրեց մերժել այն՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը հայտնել է, թե ինչ նպատակով է ռազմամթերքը ձեռք բերվել, նախաքննական մարմինը կաշկանդված չի եղել պարզելու:
Ժնևում գտնվող սիրիական ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են դադարեցնել ռուսական ավիահարվածները: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի մամլո քարտուղար Սալիմ ալ-Մուսլատը:
Անմիջապես հիվանդանոց հասցված կնոջը հետազոտելուց հետո բժիշկներն ասել են, որ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ, բարեբախտաբար, չկա:
Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների պատճառով գրեթե 9 հազար դպրոց ու ավելի քան 1600 մանկապարտեզ է փակվել, թեև մոտ ժամանակներս հնարավոր է՝ հիվանդությունը սկսի նահանջել:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը:
Գերմանիայում ապաստան է կառուցվել ԼԳԲՏ հանրույթը ներկայացնողների համար: Ինչպես հայտնում է Middle East Eye-ը, Նյուրնբերգում գտնվող կենտրոնը նախատեսված է 8 մարդու համար:
«Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը դեռ անցնող տարվա վերջերին շարունակում էր մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների «մատի փաթաթանը»։ Վերջին շրջանում, սակայն, նրա մասին մոռացել են։ Որտեղ են հիմա Վահան Մարտիրոսյանը, կինն ու փոքրիկ երեխան։ Նրանց կտեղափոխե՞ն այլ երկիր, թե՞ կապրեն Ադրբեջանում։
40-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած :
Այս պահի դրությամբ մենք ունենք երկու փաստ, որ ինքն այս ընթացքում 15-20 օրով բացակայել է հանրապետությունից: Պաշտպանական կողմն էլ նշեց, նա ունի ԱՄՆ բնակվելու մշտական իրավունք, դա ևս մտահոգում է, որ նա մեղքը չընդունելով և վարույթն իրականացնող մարմնին բացակայայելով հանրապետությունից առանց տեղյակ պահելու, բավականին հիմք է, որպեսզի վերջինիս նկատմամբ ընտրվի այդպիսի խափանման միջոց:
Հիշեցնենք, այս փետրվարի 11-ին, այսինքն՝ 9 օրից, լրանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Ի դեպ, Արծվիկ Մինասյանը, որին բանակցությունների ընթացքում առաջարկվել է Արմավիրի մարզպետի պաշտոնը, կտրականապես հրաժարվում Է սույն պաշտոնից»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով հանգամանքը, որ Դոնբասում իրավիճակը հեռու է կայուն լինելուց, պետք է երկարաձգի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կալիֆորնիա նահանգի պետական մարմինները հունվարի 22-ին հայտարարեցին Օրինջի մարզի բանտից ծայրաստիճան վտանգավոր երեք բանտարկյալների փախուստի մասին՝ սահմանելով 50 հազար դոլարի պարգևատրում՝ նրանց վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելու դիմաց:
Երեւանի Կիեւյան կամրջից հունվարի 30-ին կնոջ ներկայությամբ ցած նետվելով ինքնասպանություն կատարած 50-ամյա տղամարդը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրության պետ էր աշխատում:
Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: «Լացել եմ, գոռացել եմ… տարիմ առաջ տեսանք՝ ինչ եղավ»,- ասել է տիկին Ռուզաննան՝ հիշեցնելով Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում և Աշոցքում տեղում է ձյուն:
Եվրակրքերից անմասն չմնացին նաև գեներալ-պատգամավորները: Նրանցից Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը լավ հետևանք կունենա. «Որովհետև այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում: Ավելի լավ է, որ իրենք բարձրացրեցին էս հարցը: Հիմա տեսնենք՝ ինչ է ստացվում»:
Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնական օգտագործման ավտոմեքենայով բերման են ենթարկել դատախազության մոտ տեղի ունեցած «Ազատություն Գևորգ Սաֆարյանին» ակցիայի մասնակիցներից Վարազդատ Բարսեղյանին և Փայլակ Թևանյանին՝ դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար: