Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն իր ահաբեկիչներին ուղարկել է ՌԴ-ի մետրոյում ահաբեկչություններ իրականացնելու համար

ԴԱԻՇ-ի զինյալները ստիպված են եղել փոխել իրենց մարտավարությունը անվտանգության բարձր միջոցառումների պատճառով, որոնք գործում են Մոսկվայի մարզում ու որպես հիմնական թիրախ են ընտրել Ռուսաստանի մյուս շրջանների օբյեկտները:

Այսպես, ըստ LifeNews-ի տեղեկությունների, ներկայում ԴԱԻՇ-ի հատուկ ծառայությունները հետախուզում են երեք ահաբեկչի, որոնք կասկածվում են Սանկտ Պետերբուրգի կամ Եկատերինբուրգի մետրոյում ահաբեկչությունների նախապատրաստման մեջ:

Նրանց թվում կա 2 կին մահապարտ ահաբեկիչ, որոնցից մեկը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է Մաջիդա ալ-Սալեյլի անունով:

«Սաուդյան Արաբիայի ու Թունիսի քաղաքացիները Սիրիայից ուղևորվել են Թուրքիա, որտեղից պլանավորում են ուղևորվել Ռուսաստանի Դաշնության տարածք՝ որպես զբոսաշրջիկ, ինչից հետո ծրագրում են ահաբեկչություններ իրականացնել Եկատերինբուրգի կամ Սանկտ Պետերբուրգի մետրոյում»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ ահաբեկիչները պլանավորում են պայթյուններն իրականացնել նույն օրը:

Բացի այդ՝ հայտնի են դարձել նաև Թունիսի երկու քաղաքացիների տվյալները: Նրանք ներառված են ծայրահեղականների ընդհանուր ցուցակում, որոնք առնչություն ունեն ԴԱԻՇ-ի զինյալների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս