Բաժիններ՝

ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանին հայ-վրացական սահմանն ամրացնելու համար

ԱՄՆ-ը կհատկացնի շուրջ 10 միլիոն դոլար Վրաստանի սահմանային ոստիկանությանն օգնելու համար, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երկուշաբթի օրը Թբիլիսիում Վրաստանի պետական սահմանային ծառայության ու ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների կրճատման գործակալության ներկայացուցիչների (DTRA) միջև:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ համաձայնագրի առաջին փուլում սկսվելու է երկու սահմանային հատվածների՝ «Կասումլոյի» ու «Կեդայի» շինարարությունը, իսկ հայ-վրացական սահմանը կհամալրվի հսկման ու մոնիթորիգի համար նախատեսված տեխնիկական միջոցներով:

Նշվում է, որ համաձայնագրի հիման վրա նախատեսվում է սահմանամերձ հատվածը հագեցնել աշտարակներով, գիշերային տեսանելիության տեսասարքերով, ավտոտրանսպորտային միջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29