Ռուսաստանում գրեթե 9 հազար դպրոց է փակվել գրիպի պատճառով
Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների պատճառով գրեթե 9 հազար դպրոց ու ավելի քան 1600 մանկապարտեզ է փակվել, թեև մոտ ժամանակներս հնարավոր է՝ հիվանդությունը սկսի նահանջել: Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:
«Համաճարակային պրոցեսը խափանելու պրոֆիլակտիկ միջոց է ընտրվել 8891 դպրոց ու 1688 մանկապարտեզ փակելը: Այնտեղ, որտեղ հարկավոր է, մասնակի փակվում են դասարանները ու մինչդպրոցական հաստատությունների խմբերը»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի շրջանների թիվը, որտեղ համաճարակային շեմը գերազանցվել է, ավելացել է՝ հասնելով 74-ի:



