ԵՄ-ն պետք է պահպանի պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով հանգամանքը, որ Դոնբասում իրավիճակը հեռու է կայուն լինելուց, պետք է երկարաձգի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մերկելն այդ հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից առաջ:
Վերջինս, իր հերթին, ասել է, որ պատժամիջոցները պետք է գործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ամբողջությամբ չի կատարել Մինսկի պայմանավորվածությունները:
Դրա հետ միասին, պայմանավորվածությունը նախատեսում է, որ Ուկրաինայում պետք է անցկացկացվի սահմանադրական բարեփոխում, որը թույլ կտա Դոնբասին ստանալ հատուկ կարգավիճակ: Բացի այդ՝ փաստաթղթում ասվում է կրակի դադարեցման ու շփման գծից ծանր սպառազինությունները հետ քաշելու մասին:
Պորոշենկոն հայտարարել է, որ չի տեսնում Դոնբասում խաղաղության հաստատման այլ եղանակ, քան համաձայնագրերի կյանքի կոչումն է:
Մերկելը նաև տեղեկացրել է, որ Պորոշենկոյի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի Ուկրաինային 2016թ. ֆինանսական օգնության երկարաձգման հարցը:



