Հայտնի է ԱԱԾ պետի նոր թեկնածուն. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ բացի Արմավիրի մարզից, քննարկվում է Շիրակի մարզը ևս դաշնակցությանը հանձնելու, իսկ Շիրակի գործող մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին կրկին ԱԱԾ վերադարձնելու տարբերակը, այս անգամ ԱԱԾ տնօրենի կարգավիճակով։ Այս կապակցությամբ թերթի թղթակցի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը երեկ ասել է. «Դե, ինչ ուզում են, գրում են»։

Հիշեցնենք, այս փետրվարի 11-ին, այսինքն՝ 9 օրից, լրանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Ի դեպ, Արծվիկ Մինասյանը, որին բանակցությունների ընթացքում առաջարկվել է Արմավիրի մարզպետի պաշտոնը, կտրականապես հրաժարվում է սույն պաշտոնից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս