Բաժիններ՝

Ջեռուցման պատճառով Արմավիրի մարզի 10 դպրոցներում դասերը կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից

«Չնայած որ երեկվանից բոլոր դպրոցներում վերսկսվել են դասերը, Արմավիրի մարզի 10 դպրոցները դեռևս չեն գործում: Ահազանգը միայն Արմավիրի մարզից է եղել, հանրապետության մյուս բոլոր նախադպրոցական և դպրոցական հաստատությունները գործում են: 10 դպրոցները, որտեղ դասերը չեն վերսկսվել, հեղուկ վառելիքով ջեռուցվող դպրոցներն են: Հնարավոր չեղավ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Այդ դպրոցների նկատմամբ կունենանք առանձին վերաբերմունք. առանձին հանձնարարական` դասապրոցեսը նորից վերսկսելու և բաց թողած դասաժամերը լրացնելու առումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բաց թողնված դասերը լրացնելու խնդիր չկա, քանի որ այդպիսի փորձ ունեն դպրոցները. «Անցած տարի, ճիշտ է, ոչ հիվանդության, բայց ցրտի պատճառով դասերը հետաձգվեցին: Դասաժամերը կլրացնեն կամ գարնանային արձակուրդներն օգտագործելու միջոցով, կամ շաբաթ օրերը ևս դասեր կանցկացվեն: Նախարարության հաշվարկներով՝ բացառությամբ Արմավիրի տասը դպրոցների, ապրիլի 10-ին բոլոր բաց թողնված դասերն արդեն լրացված կլինեն, իսկ Արմավիրի մարզում եթե նորից շարունակվեն բացթողումները, ապա մինչև ապրիլի վերջ կլրացվեն»։

Նա ասաց, որ երեկ բացակայությունները շատ են եղել տարբեր պատճառներով, իսկ այսօրվա տվյալները դեռ չկան, բայց ըստ նրա՝ մոտավոր արդյունքները նորից նույնն են՝ 20% -ով բացակայություններ կլինեն. «Այս երեք օրերի բացակայությունները չեն գրանցվի»: Նա նաև հավելեց, որ Արմավիրի մարզի տասը դպրոցների դասերը կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս