Բաժիններ՝

Դամասկոսն ու Հալեպը հրթիռակոծվել են

Միանգամից մի քանի քաղաքներ ու գյուղեր են Սիրիայում այսօր գիշեր հրթիռակոծվել զինյալների կողմից, հայտնում է LifeNews-ի թղթակից Ալեքսեյ Ռեպինը:

Նվազագույնը 6 հրթիռ է արձակվել Դամասկոսի ուղղությամբ: Նրանցից 4-ն ընկել են բնակելի շրջաններում ևս 2-ը՝ քաղաքի արդյունաբերական գոտում:
8 մարդ ստացել է թեթև վնասվածքներ, ոչ ոք չի հոսպիտալացվել: Դեպքի վայրում մարդկանց տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանք հրաժարվել են տեղափեխվել հիվանդանոց:

Հոմսի ուղղությամբ ահաբեկչական «Ջաբխատ ան-Նուսրան» մի քանի ինքնաշեն հրթիռ է արձակել, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ:

Հարձակման են ենթարկվել նաև Ջիբուրին ու Էմ-Շարշուխ բնակավայրերը: Դրանք գնդակոծվել են ականանետերից: Բնակավայրերը պաշտպանվում են սիրիական բանակի ու աշխարհազորի կողմից:

Հալեպի նահանգում երկու հրթիռ է արձակվել քաղաքի բնակելի շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2-ն ստացել են վնասվածքներ:

Տեսանյութը` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս