Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն այս շաբաթվա սկզբին ստացել են չորս միավոր ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաներ (ՀՔՄ-6):
Դորտմունդյան ակումբի մարզիչներից Մասսիմո Մարիոտին նշում է, որ երեխաների այցը Հենրիխի համար այնքան կարևոր էր, որ նա հրաժարվել է իր միակ հանգստյան օրից: Հենրիխն իր արարքով նշել է, թե որքան կարևոր են պրոբլեմատիկ ընտանիքներում ապրող երեխաները:
«Տեսեք` մենք չենք էլ հերքում, որ մեր հրթիռներն ուղղված են ուղիղ Ադրբեջանի նավթային հանքերի վրա, որոնց պայթյունից կարծում եմ` պատկերացնում եք` ինչ վնասներ կկրի ադրբեջանական պետությունը: Իսկ իրենք` ի՞նչ են պայթեցնելու մեզ մոտ` ատոմակայա՞նը. ատոմակայանն այնպիսի վայրում է գտնվում, որ դրա պայթյունից ավելի շատ Թուրքիան է տուժելու, ինչի պատճառով էլ Թուրքիան պայքարում է, որ այն փակվի»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական օպերացիան Սիրիայում, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Անահիտը դպրոցում ունի բարձր առաջադիմություն, երազում է դառնալ դերասանուհի: Քանի դեռ նա չի կարողանում ինքնուրույն քայլել, նրա երազանքն այդպես էլ կմնա երազանք: Ծնողները դիմել են Գերմանիայի Դաշնության մասնագետներին, ստացել պատասխան առ այն, որ եթե Անահիտն անցնի ինտենսիվ վերականգնողական բուժման կուրս, նա լիարժեք կքայլի, սակայն այդ կուրսն արժե 25000 Եվրո:
Հունվարի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1991 թ. ծնված Անի Եփրեմյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Անձամբ ունեմ տեղեկություն այն մասին, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ դպրոցում դասերի առաջին և երկրորդ օրը ջերմաստիճանը 6 աստիճան է եղել, սանիտարական վիճակը՝ ահավոր, որի մասին տեղեկացրել եմ լրատվությամբ: Այսօր՝ փետրվարի 3-ին դպրոցի ծնողների վկայությամբ, Շիրակի մարզի աշխատակազմի կրթության վարչությունից դպրոց է գնացել մասնագետ, չափել ջերմաստիճանն ու դասարաններում արձանագրել է 8, իսկ միջանցքներում՝ 6 աստիճան:
«Այս ծրագիրն իր մուլտիպլիկատիվ էֆեկտով բավականին արդյունավետ ծրագիր կարող է դառնալ և արդյունավետորեն օգտագործվել ՀՀ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ապահովելու, սոցիալական վիճակի բարելավման առումով»
«Ես Ալավերդուց եմ, բայց, այո, հայ ժողովրդի, Հայաստանի աչքի լույսը մեր մայրաքաղաք Երևանն ա: Ինչ-որ մեկի մոտ հարց կա՞»:
Համայցի ավարտին նախարարը եղել է նաև, «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացել երեխաների առողջական վիճակին, զրուցել ծնողների հետ: Իսկ «Արևիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքում Հարություն Քուշկյանն այցելել է Ակնաբուժական համակարգչային կաբինետ:
Ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա առաջին փուլը, որը մեկնարկել էր հունվարի 25-ին:
Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կարծում է՝ «Դոլմամա» ՍՊԸ-ն ևս պետք է ներգրավվի գործում. «Եթե հայցը բավարարվի, ապա «Դոլմաման» էլ, բնականաբար, դադարեցնելու է իր գործունեությունը»: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ հնարավոր է այդ տարածքում շինարարություն իրականացնել՝ առանց քանդելու հին շենքերը. «Պարոն Ավանյանը ճարտարապետներին պատվիրել է մի նախագիծ, որի պայմաններում և՛ շինարարը կարող է գոհ մնալ, և՛ այդ շենքերը կմնան»:
Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք
«Այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
2:0-ի փոխարեն 1:0 ենք պարտվել, որովհետև մինչև ԵԽ ԽՎ-ն մեր դեմ բանաձև չկար
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյան վերադարձավ Իսպանիա: Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Բետիսում»: Պայամանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Մոնտոյայի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ դեռևս չկան:
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է «ամերիկյան իրավապահ համակարգի 5 գործիչների» ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Նման կերպ Մոսկվան պատասխանել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը:
Բագրատյանը կասկած հայտնեց, որ վարկերի մի մասը պարզապես «օբնալիչկա» է արվում և դուրս տարվում:
Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել է բարեփոխումներ իրականացնելու անհնարինության պատճառով հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է korrespondent.net-ը:
Ռուսաստանի Լենինգրադի երկրամասում փոխհրաձգության ժամանակ սպանված Հրայր Վարդանյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից էր, ընտանիքի հետ պարբերաբար մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի:
Արտակարգ դեպք է պատահել Մոսկվայի հարավարևելյան դպրոցներից մեկում: 4-րդ դասարանի աշակերտը ծեծել է իր դասղեկին:
Եվրահանձնաժողովը մշակել է միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործողությունների ծրագիր:
Մնացած տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։
Վաղ գարնանից կսկսենք լուրջ արտահանումներ ՌԴ, դրա համար կուտակել ենք մոտ 3000 տոննա սերմ՝ Արարատյան հարթավայրի ֆերմերներին ապահովելու համար։ Բանջարեղենի արտահանումն այս տարի ավելի լավ կկազմակերպվի, քան նախորդ տարի:
Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային ու ահաբեկչության դեմ պայքարն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերներ:
Լենինգրադի մարզի Շլիսելբուրգ քաղաքի ավտոտեխսպասարկման սրահում հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառը եղել է 60 հազար ռուբլու դրամական վեճը, հայտնում է տեղի 47news պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանի հեղինակությունը որոշել են պաշտպանել մատնությունների միջոցով: Ինչպես հայտնում է The Times-ը, տեղի պաշտոնյաներին խորհուրդ են տվել «տեղեկացնել» իշխանություններին այն քաղաքացիների մասին, որոնք քննադատում են երկրի ղեկավարին կամ Թուրքիայի քաղաքականությունն ընդհանուր առմամբ:
Daallo Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարել է սրահը ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից հետո:
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը: