Ինչպես է հարբած ռուս զինծառայողը գիշերով փորձել ներխուժել Գյումրու բնակարաններից մեկը. պատմում է տանտիրուհին
Փետրվարի 1-ին, ուշ ժամի, մոտավորապես ժամը 24.00-ի սահմաններում 1990 թվականին ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը, որը պայմանագրային զինծառայող է, հարբած վիճակում փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանը: aravot.am-ի փոխանցմամբ՝ այնտեղ բնակվում է Երանոսյանների երեք սերնդից բաղկացած ընտանիքը: Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը tsayg.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: «Լացել եմ, գոռացել եմ… տարիմ առաջ տեսանք՝ ինչ եղավ»,- ասել է տիկին Ռուզաննան՝ հիշեցնելով Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:



