«Մի բանի մասին, որ խոսում եք, իմացեք դրա ամբողջական պատկերը». լրագրողի հարցը բարկացրեց Վարդան Այվազյանին

«Ռուսական ռուբլու արժեզրկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Այն ազդում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա: Մեր տրանսֆերտների առյուծի բաժինը, մեր եղբայրների, քույրերի ուղարկած դրամական միջոցները գալիս էին հենց Ռուսաստանից: Ռուբլու արժեզրկումն առաջ բերեց դրամական միջոցների սղություն, ինչն անդրադարձավ մեր տնտեսության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ըթնացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:

Սակայն նա համոզված է, որ Ռուսաստանը առաջիկա երկու-երեք տարիներին կունենա լուրջ տնտեսական վերելք, ինչպես ինքն է կարծում՝ ցածր ինքնարժեքի հաշվին. «Ցածր ինքնարժեքը թույլ կտա տեղական արտադրանքով փոխարինել ներկրվող ապրանքները»:

Ինչ վերաբերում է ՀՀ քայլերին, ըստ նրա՝ պետք է տնտեսության կառուցվածքը փոխել: Ավելին՝ պատգամավորի կարծիքով, եթե Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը չկապենք ԵՏՄ ընդհանուր կառուցվածքի հետ, ապա անհասկանալի վիճակում կգտնվենք.

«ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին և հետագա նրա զարգացումը ճիշտ ընտրած տնտեսական ու քաղաքական ուղի է: Կարող է հիմա ամբողջական լծակներից, շատ հրաշալի հնարավորություններից չենք օգտվում, դա չի նշանակում, որ մենք կատարել ենք քաղաքական սխալ ընտրություն»:

Խոսելով Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին, Իրանից ավելի էժան գազ մատակարարելու լրագրողի դիտարկմանը` Վարդան Այվազյանը մի փոքր բարկացավ ու նշեց, որ երբևիցե Իրանը պաշտոնապես չի հայտարարել, որ Հայաստանին կարող է էժան գազ մատակարարել:

Լրագրողի հարցին, թե բենզինն ինչու է միայն Ռուսաստանից ներկրվում, նա պաասխանեց.

«Դա արդեն բենզինն է»: Լրագրողը շարունակեց՝ նավթից էիք խոսում, դրա համար բենզինը հիշեցի: «Լավ չեք հիշում, մի բանի մասին, որ խոսում եք, իմացեք դրա ամբողջական պատկերը: Բենզին կարող է ներկրել 8672 հոգի, իսկ գազ՝ մեկ հոգի: Գազը պետական կարգավորման ենթակա ապրանք է»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ՝ ռուբլու արժեզրկումը և մնացած այլ արտաքին ազդակները ոչ ցանկալի զարգացում են ենթադրում նաև Հայաստանի համար: Սակայն ընստ տնտեսագետի՝ պետք է երկրորդ պլանում թողնել արտաքին ազդակները.

«Պետք է հստակ մի հարցադրում անենք` մենք ի՞նչ ենք անում, որ հարմար ու լավ ապրենք: Ցանկացած պարագայում հնարավորություն կլինի սեփական հնարավորություններն օգտագործելով խնդիրները լուծել: Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ կապված են մեր բոլոր կապերը։ Բնականաբար այդ երկրում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան Հայստանի վրա։ ՀՀ- ում ուզում են առանց մեծ ջանքերնշ գործադրելու ստանալ մեծ եկամուտ, բայց այդպես միայն հեքիաթներում է լինում։ Եթե ստացվել է այնպես, որ ֆինանսական միջոցները կարող են հայտնվել մի տեղում, որտեղից կարող են դա տեղաշարժել մի այլ տեղ, բնական է, որ երկիրը կմնա նույն վիճակում»:

Տնտեսագետը ևս անդրադարձավ Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը և դրանով պայմանավորված Իրան-Հայաստան հարաբերություններին, ու նշեց, որ Հայաստանը ո՛չ կոմինիկացիոն առումով, և ո՛չ էլ շուկայի առումով հետաքրքրություն չի առաջացնում Իրանի պես հզոր, պատշաճ երկրի համար.

«Հայաստանն Իրանի շուկայում կարող է դառնալ որպես լավ ֆինանսական հոսքեր ղեկավարող մարմին: Բայց Իրանը մեծապես կարող է այդ ծառայությունից օգտվել այն պարագայում, երբ մեր իշխանությունները համապատասխան կեցվածք ընդունեն: Շատ հետաքրքիր ձևով լուռ հետևողականությամբ Իրանը նայում է, թե ինչպիսի վարքագիծ կվերցնենք մենք պետական մակարդակով»:

Վերջում, անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իշխանությունները վարկաբեկված են, ու Դաշնակցությունը գալիս է իրենց փրկելու, Վարդան Այվազյանն ասաց.

«Փրկող ու փրկիչների խնդիրը մեզ պետք չի: Գոյություն ունի ռեյտինգի և դրա հետ կապված գործընթացի մի շարք հանգամանքներ: Բոլոր դեպքերում ամենակարևոր հանգամանքը դա քո ընտրություններում ստացած ձայներն են: Բոլոր ժամանակների ընտրությունների թվերը նայեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս