Ցավալի է միայն, որ ՀՀ իշխանությունները իրենց անձնական շահի հետևից ընկած, չեն գիտակցում ԵՀՄՖ-ի հետ ակտիվ գործունեության անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում այն խայտառակությունը, ինչ տեղի ունեցավ ամիսներ առաջ ԵԽ ԽՎ-ում՝ կապված հակահայ բանաձևերի քվեարկության արդյունքի հետ, տեղի չէր ունենա:
Այսօր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն իրենց երեխաների մահվան գործերով հակասությունների տեղեկանքները ստանալու համար եկել էին Ազգային ժողով: 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, 168.am-ին պատմեց, որ իրենք դիմում էին գրել ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին և Ազգային ժողովի նախագահին:
Հունվարի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը, որը վարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Այսօր ԱԺ նսիտում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց, որ ՄԻՊ ընտրությունը պետք է կատարվի նոր Սահմանադրությամբ, որի 10-րդ գլուխը վերաբերում է ՄԻՊ ընտրության կարգին:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է լրագրողներին, որ դեռ չի հաջողվել համաձայնության գալ ԵՄ-ի ու Բրիտանիայի հարաբերությունների վերանայման շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բաքվի «Մոսկվա» հանրախանութում ոսկերչական խանութների սեփականատերերը բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով նվազեցնել վարձավճարները, հայտնում է haqqin.az-ը:
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Այսօր Սումգայիթի «Քարվան» առևտրի կետում բողոքի ակցիայի են դուրս եկել առևտրականները, հայտնում է haqqin.az-ը:
Փետրվարի 1-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Վրաստանում նախօրեին խոզի գրիպից տղամարդ է մահացել: Ինչպես հայտնել է Վրաստանի Հասարակական առողջության ու վերահսկողության ազգային կենտրոնը, դեպքը տեղի է ունեցել գիշերը Թբիլիսիում:
«Որովհետև այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽ ԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին:
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» (2:1), «Ռեալը» ջախջախեց «Էսպանյոլին» (6:0):
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հեռացել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերից: Այդ մասին հայտնի է դարձել կուսակցության նիստի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Շատ օրիգինալ էր ԱԺ ամբիոնը չքաղաքականցնելու մասին կոչը»,- արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ՀՀ-ն հավակնում է դառնալ միակ երկիրը, որ փորձ է անում չքաղաքականացնել քաղաքականությունը»:
Նալբանդյան 106/1 շենքի շինարարությունը, որը սկսվել է 2011 թվականին բազմաթիվ անօրինականություններով, շարունակվում է: Չնայած շենքի դիմաց փակցված նախագծում հստակ նշած է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի/ եւ 1 կտուրային հարկ/, արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, որոնց պատրաստվում են ավելացնել նորերը:
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով:
Գողությունների մեջ «մասնագիտացած» հանցավոր խումբը վնասազերծվեց:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց գործընկերներին, որ ԱԼԴԵ խմբակցության քվեարկությունը հանգիստ թողնեն և «ռազբորկա չանեն»: Նրա խոսքով՝ ով ինչ ծանոթ ունի, գնում ու խոսում է նրա հետ՝ անկախ կուսակցությունից. «Այս հարցն այլևս չկրկնվի»:
«Այդ քննարկումները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը և որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել»,- ասաց Գ.Սահակյանը:
Երբ մեծերը կռվում են, փոքրերը պետք է ուշադիր հետևեն, իսկ մենք փոքր պետություն ենք: Ռուս-թուրքական հարաբերություններին չպետք է խառնվենք, քանի որ Թուրքիան այնպիսի անասուն է (ներողություն արտահայտությանս համար), որ ամեն առիթ կարող է օգտագործել մեր դեմ:
Ռուսական The New Times պարբերականը հետաքննություն է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դստեր վերաբերյալ, հայտնում է korrespondent.net-ը:
«Մարդ այդ ինչքա՞ն սառնասիրտ պրոֆեսիոնալ քիլլեր պիտի լինի… այդ տարիքում պրոֆեսիոնալ քիլլերը բացառվում է»:
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանի լիազորություններն այսօր՝ փետրվարի 1-ին, դադարեցվել են:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը:
Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի կամ մարինացված կանաչ պղպեղի օգտագործումը սննդում:
Այսօր լրագրողները Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանից (Շմայս) հետաքրքրվեցին՝ եթե լինի մարդու իրավունքների պաշտպան, ի՞նչ կանի:
Լա՞վ է Հայաստանի համար, թե՞ վատ, որ Իրանի նման բարեկամ երկիրը պատրաստակամություն է հայտնում հանդես գալ միջնորդի դերում»,-նման հարցադրում արեց դեսպանը՝ անդրադառնալով օրեր առաջ Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, որ Իրանը կարող է միջնորդի դեր ստանձել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:
Այսօր Ազգայի ժողովում լրագրողները ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է առաջիկայում նրան տեսնենք մարզպետի կամ նախարարի պաշտոնում:
Վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Սուսաննա Զաքարյանին, որը տեղում մահացել է:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում: