Բաժիններ՝

Գերմանիայում բացվել է ԼԳԲՏ փախստականների համար նախատեսված առաջին ապաստանը

Գերմանիայում ապաստան է կառուցվել ԼԳԲՏ հանրույթը ներկայացնողների համար: Ինչպես հայտնում է Middle East Eye-ը, Նյուրնբերգում գտնվող կենտրոնը նախատեսված է 8 մարդու համար:

«Նախապաշարումները չեն անհետանում սահմանները հատելիս»,- ասել է նախագծի նախաձեռնող ու Fliederlich ասոցիացիայի ղեկավար Միխայել Գլասը:

Նրա խոսքով՝ առաջին այցելուները կենտրոն կժամանեն մոտակա երկու օրերին: Հայտ է ներկայացրել 4 ներգաղթյալ Իրանից, Իրաքից, Սիրիայից ու Եթովպիայից:

Նյուրնբերգի ակտիվիստների օրինակին որոշել են հետևել նաև Բեռլինում: Այտեղ այս տարվա փետրվարին նախատեսվում է կառուցել ապաստան ԼԳԲՏ ներգաղթյալների համար, որտեղ կտեղակայվի արդեն 120 մարդ, հայտնում է The Times of Israel-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29