Արմեն Աշոտյանը՝ կրթության ոլորտը ՀՅԴ-ին հանձնելու, ՀՀԿ-ի հեղինակազրկված լինելու և Տիգրան Սարգսյանից ունեցած ակնկալիքների մասին

Այսօր Ազգայի ժողովում լրագրողները ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ իշխանությունները պատրաստվում են կրթության ոլորտը հանձնել ՀՅԴ-ին:

Ի պատասխան՝ Ա. Աշոտյանն ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել մամուլի գրածները. «Այն, ինչ գրում է մամուլը, հերքում է մամուլը. ինքներդ մեկնաբանեք ձեր գրածները»:

Լրագրողները նաև խնդրեցին նախարարին անդրադառնալ իր` դեսպան նշանակվելու լուրերին, որին նախարարն այսպես արձագանքեց. «Հիմա ուզում եք՝ ես խոստովանություննե՞ր անեմ»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Հանրապետականների տունը կռիվ է ընկել, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Ես առաջարկում եմ նման հարցերին ինքներդ պատասխանեք, որովհետև դա դուք եք գրում: Դուք գրում եք, դուք հերքում եք»: Իսկ Հանրապետականը հեղինակազրկվա՞ծ է՝ ինչպես ՀՅԴ-ն է ասում, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ես հպարտությամբ եմ կրում ՀՀԿ-ի անդամ լինելու առաքելությունը, ինչպես նաև իմ կրծքանշանը»:

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ Տիգրան Սարգսանից ի՞նչ ակնկալիքներ ունի իշխնությունը, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ ինքը իրավասու չէ իշխանության անունից հանդես գալ, բայց ինքը կարծում է ԵՏՄ-ում Տիգրան Սարգսյանը պատվով կներկայացնի իրեր որպես շատ հմուտ տնտեսագետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29