Բաժիններ՝

«Սամոն 500 ա ուզում, ես 1000 եմ ուզելու». Առաքել Մովսիսյանը նույնպես այսուհետ գումարով է հարցազրույց տալու

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս) մոտեցան, որպեսզի հարցեր տան, սակայն պատգամավորը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:

Նա ասաց, որ այսուհետ ինքն էլ է գումար ուզելու հարցազրույցներ տալու համար: Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ հարցազրույցներ է տալու 500 եվրոյի դիմաց: «Սամոն 500 ա ուզում, ես 1000 եմ ուզելու»,-այսօր էլ հայտարարեց Ա. Մովսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս