«Որոշել էր 50-ամյակի օրը համ հարս բերեր, համ ծնունդը նշեր, առեւտուրը արել էին արդեն, բայց երկու օրից իր թաղումն է։ Մա՞րդ էլ հարսանիքի պատրաստություն տեսնի, թաղում անի»,- ասաց արագածավանցին։
Դժվարանցանելի են Ապարան-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել։ Մոտ ապագայում բազմաթիվ «գլուխներ» են թռչելու՝ նվազագույնը մարզային գործակալության պետերի մակարդակով։
Playboy ամսագրի համար սկսվել է նոր «դարաշրջան»՝ պարբերականի 60-ամյա պատմության մեջ առաջին անգամ այն լույս է տեսել առանց ամբողջությամբ մերկ մոդելների, հայտնում է CNN-ը:
Facebook սոցիալական կայքում բացահայտվել է նոր գաղտնի ֆունկցիա: Պարզվում է, որ օգտատերերը կարող են միմյանց հետ շախմատ խաղալ: Շախմատ հնարավոր է խաղալ թե՛ հաղորդագրությունների բաժնում, և թե՛ Messenger հավելվածում:
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը կարծիք է հայտնել, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պետք է երկարաձգեր պայմանագիրն ակումբի հետ: Գվարդիոլան պայմանավորվածություն է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հետ և կգլխավորի թիմը մրցաշրջանի ավարտից հետո:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսն իր վստահությունն է հայտնել այն մասին, որ թիմի հարձակվող Նեյմարը չի հեռանա կատալոնական ակումբից: Այս հարցը վերջին ժամանակներում իսպանական ԶԼՄ-ները շատ հաճախ են քննարկում:
Այս կնոջ մասին դժվար թե շատ տեղեկատվություն գտնեք:
tey (2) Մեկ դար առաջ թեյի պարկերը հեղափոխություն արեցին ողջ աշխարհում՝ դարձնելով ըմպելիքը շատ պահանջված և սիրված: Սակայն ժամանակի հետ առաջացան նաև շատ խնդիրներ: Ճապոնացիները կարծում են, որ թեյի պարկերը նպաստում են թեյի մշակույթի վերացմանը: Բարձր դասարանցիների մոտ անցկացված հարցումը ցույց տվեց, որ երիտասարդները հիմնականում չգիտեն՝ ինչպես պատրաստել թեյ:
Օ՜, Աստված իմ, միշտ նույն բանը. եթե ուզում ես, որ տղամարդը քեզ լավ վերաբերվի, նրա հետ քեզ պահիր՝ ինչպես վերջին տականքը, եթե նրա հետ մարդկային վարվես, նա քո ամբողջ հոգին կկլանի:
Միջոցը, որի մասին խոսելու ենք, նաև լավացնում է սրտի աշխատանքը, մաքրում է արյունն ու վերականգնում է օրգանիզմը: Վերացնում է ավելորդ ճարպերն ու լավացնում է նյութափոխանակությունը: Խոսքը սխտորի լիկյորի մասին է:
Վերջին տասնամյակում ռուսական իշխանություններն անընդհատ խոսում են սեփականաշնորհման մասին: Նույնիսկ պարբերաբար սեփականաշնորհման ծրագրեր են ընդունում: Բայց այդ ծրագրերը, որպես կանոն, մնում էին թղթի վրա:
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:7) հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
«Ես հույս ունեի, որ այսպիսի բանից հետո մարզիչը հրաժարական կտա և ներողություն կխնդրի: Զարմանալի է, որ նա այդպիսի բան չարեց: Ես կարծում էի, թե Գարին ազնիվ մարդ է»,- գրել է իսպանացին թվիթերյան իր էջում:
Փետրվարի 4-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճաղավանդակին:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (հ/կ) և 168.am-ը Ձեզ են ներկայացնում «Իսկ դուք գիտե՞ք, որ» գիտահանրամատչելի ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել տեղեկացվածությունը կենսաբանության և մեզ շրջապատող բնաշխարհի վերաբերյալ:
Փետրվարի 4-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռադիոկայնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
1990 թվականից մինչ օրս ողջ աշխարհում սպանվել է 2 297 լրագրող: Այս մասին են վկայում Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) տվյալները, հայտնում է РБК-ն:
Փետրվարի 4-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու սկզբնամասում այրվում է կուտակված անասնակեր:
«Չստանալով ռազմական պատասխան Ռուսաստանի կողմից՝ Թուրքիան իր դիվանագիտությունն ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնում Ռուսաստանի դեմ, ինչին, կարծում եմ, ի վերջո ՌԴ իշխանությունները պետք է արձագանքեն, թեև արդեն իսկ կան պատժամիջոցներ, որոնք բավականին լուրջ բացասական հետևանքներ կունենան թուրքական տնտեսության վրա»։
Փետրվարի 4-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հայաստանում աճել է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը։ Ընդհանուր առմամբ նրանց թիվը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնում է է 200 հազար 177-ի, որը ՀՀ քաղաքացիների 6,6 տոկոսն է։ 2015 թվականին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 72 հազար 941 քաղաքացի, որից 55 հազար 585-ն առաջին անգամ։
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ «մանրամասն» քննարկվել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները և ԱԺ քառօրյայի աշխատանքները:
Ըստ հիմնավորման՝ ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս երկարաձգված հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Թեհրանում է, այլ Մոսկվայում։ Հենց պաշտոնական Մոսկվայի հավակնություններն ու ցանկության բացակայությունն են խոչընդոտում տարածաշրջանի զարգացմանը։ Այո, այո, որքան էլ որ տարօրինակ հնչի, դա հենց այդպես է»։
Սուր շնչառական վիրուսներով հիվանդացության դեպքերի ցուցանիշը գնալով նվազում է, սակայն բժշկական հաստատություններ դիմողների հոսքը շարունակվում է:
Փետրվարի 4-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այրվում է խոտի դեզ:
ՍՊԾ դիտացանցը հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկներ՝ 3755 հեկտար:
Բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպանների ներկայացրած մի քանի միջնորդություններ մերժվել են: